Ուկրաինայում մնացել է մի քանի օրվա բենզինի պաշար
Ուկրաինայում ավտոմեքենաների վառելիքի պաշարները մնացել են առավելագույնը հինգ օրով։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի խոսքերին։
«Ուկրաինան այսօր ունի հինգ օրվա բենզինի պաշար, իսկ դիզելային վառելիքի համար այս ցուցանիշը կազմում է երեք օր։ Օպերատորների՝ մեր սովորական բիզնես մոդելի դեպքում, այդ պահուստները պետք է լինեն առնվազն 15 օր»,-պարզաբանել է Յուլիա Սվիրիդենկոն:
Նախարարի խոսքով՝ վառելիքի առաջիկա մատակարարումները կարող են ապահովվել նոր ձևերով։ Այսպիսով, բանակցություններ են վարվել ԵՄ երկրների հետ, որպեսզի նրանց նավահանգիստները նավթամթերքով տանկերներ ստանան Ուկրաինայի համար։ Բացի այդ, նախատեսվում է մեծացնել վառելիքի գետային փոխադրումը Դանուբի երկայնքով, ինչպես նաև ապահովել Հունգարիայից խողովակաշարերով նավթամթերքի մղումը։