Տիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը երկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համար
Հասարակություն

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է նախադեպային որոշում. Արամազդ Կիվիրյան

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները պետք է բողոքարկվեն ՀՀ վարչական դատավարության կարգով, այլ ոչ թե քաղաքացիական դատավարության, ինչպես տարիներ շարունակ փաստացի տեղի էր ունենում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

«Իմ գործընկեր փաստաբաններ, տեղեկացնում եմ Ձեզ, որ 13.05.2022 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է նախադեպային որոշում, ըստ որի, վերջապես տարիների պայքարը տվեց իր արդյունքը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները պետք է բողոքարկվեն ՀՀ վարչական դատավարության կարգով, այլ ոչ թե քաղաքացիական դատավարության, ինչպես տարիներ շարունակ փաստացի տեղի էր ունենում: Հաստատապես այս նախադեպը մեծ հարված է պալատի համար, քանի որ տևական ժամանակ պալատը չէր ցանկանում ընդունել այն մոտեցումը, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին և պալատի որոշումները պետք է քննվեն վարչադատավարական ընթացակարգով: Այս նախադեպն առաջինն է, վերաբերում է փաստաբան Լուսինե Սահակյանի գործին, սակայն ունենք ևս երեք բողոք, որոնք գտնվում են ՀՀ վճռաբեկ դատարանում, կրկին Լուսինե Սահակյանի, ինչպես նաև Երվանդ Վարոսյանի գործերով, որոնք արդեն կարժանանան նույն գնահատականի: Մեջբերեմ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հատվածներ.


Այսպես՝

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավունքին են պատկանում այն նորմերը, որոնք իրենց ցանկացած հնարավոր կիրառման դեպքում միակողմանիորեն լիազորում կամ պարտավորեցնում են բացառապես հանրային իշխանության կրողին՝ որպես այդպիսին, իսկ այն նորմերը, որոնք լիազորում կամ պարտավորեցնում են յուրաքանչյուրին, պատկանում են մասնավոր իրավունքին։ Տվյալ դեպքում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը լիազորում են բացառապես Պալատին։

Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վիճարկելու հայցերի նկատմամբ ևս կիրառելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայցերին վերաբերող իրավական նորմերը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Պալատի խորհրդի որոշման ընդունմամբ ծագել է վարչական իրավահարաբերություն, որի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին»,- գրել է նա