Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին:
Հանդիպմանը ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում՝ նաև տնտեսական ոլորտում, անդրադարձ է կատարվել երկու երկրների տնտեսական բարեփոխումներին վերաբերող հարցերին։Տնտեսական բարեփոխումների հարցում նախագահը կարևորել է պարոն Կուդրինի հետաքրքիր մոտեցումներն ու գաղափարները։