Արմավիրի մարզում ականանետի ական է հայտնաբերվել
ՀՀ ԱԻՆ-ից: հայտնում են՝ Արմավիրի մարզում հայտնաբերվել է ականանետի ական:
Մայիսի 14-ին ժամը 09։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում նռնակ է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը: