Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք չեն ձգտում փոխել Ռուսաստանի իշխանություններին
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ձգտում պատժամիջոցների միջոցով փոխել Ռուսաստանի իշխանություններին։
«Մենք չենք ձգտում փոխել Մոսկվայի ռեժիմը: Սակայն եկեք անկեղծ լինենք. Թուլացած Ռուսաստանը Պուտինի՝ չհիմնավորված ներխուժում իրականացնելու որոշման հետևանքն է: Մենք ցանկանում ենք վերջնականապես վերջ տալ Ռուսաստանի հետ հակամարտությանը»,- Daily Express-ին ասել է Տրասը:
Նա նաև ընդգծել է, որ Լոնդոնն իր դաշնակիցների հետ ռազմական գործողությունների ավարտից հետո կսկսեն Ուկրաինայի վերականգնմանն ուղղված աշխատանքները: