Հնդկաստանն արգելել է երկրից ցորենի արտահանումը
Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը երկրից, որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ, հայտարարել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
«Որոշումն ընդունվել է ներքին շուկայում գնաճը զսպելուն ուղղված միջոցառումների շրջանակում՝ հաշվի առնելով ցորենի համաշխարհային գների կտրուկ աճը, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։
Ի դեպ, մարտին Հնդկաստանը հայտարարել էր՝ մտադիր է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ աշխարհում հացահատիկ արտահանող առաջատար երկիր դառնալու համար, բայց հատկապես հացահատիկի աճեցմամբ զբաղվող շրջաններում չափազանց շոգ եղանակի պատճառով Հնդկաստանը փոխել է մտադրությունը, քանի որ մտավախություններ կան՝ ներքին շուկայի պահանջարկը չեն կարողանա բավարարել։