Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք՝ Հայաստանն այսօր ունի դիվանագիտությունից որեւէ բան չհասկացող, բառիս բուն իմաստով՝ անմեղսունակ իշխանություն. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի 6 կետերին․

«Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ, մայիսի 13֊ին, Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում վերջապես հրապարակեց Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ 6 կետից բաղկացած դիրքորոշումները, եւ մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանն այսօր ունի դիվանագիտությունից որեւէ բան չհասկացող, բառիս բուն իմաստով՝ անմեղսունակ իշխանություն։

 Բանն այն է, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել էր 5 կետից բաղկացած իր պատկերացումներն այն մասին, թե ի՜նչ դրույթներ պետք է ամրագրվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք ապագա խաղաղության պայմանագրում։ Եթե շատ կարճ շարադրեմ այդ կետերի էությունը, հետեւյալն է. 1) տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, 2) տարածքային պահանջների բացառում, 3) ուժի կիրառման եւ անվտանգությանը սպառնալիքների բացառում, 4) սահմանազատում, սահմանանշում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, 5) հաղորդակցության ուղիների բացում։ Այսինքն, Ադրբեջանն առաջարկել է ապագա խաղաղության պայմանագրի իր տեսլականը կամ նախագիծը, իր պատկերացումն այն մասին, թե ինչ տեսք պետք է ունենա այդ պայմանագիրը։

 Ինչպիսի՞ն պետք է լիներ Հայաստանի պատասխանը ըստ դիվանագիտության կանոնների։ Միանգամայն պարզ է. այն պիտի ներկայացներ նույն պայմանագրի վերաբերյալ Հայաստանի տեսլականը կամ նախագիծը, Հայաստանի պատկերացումն այն մասին, թե ինչ տեսք պետք է ունենա այդ պայմանագիրը։

 Եւ ահա մեր իշխանությունը մեծ հանդիսավորությամբ ազդարարեց, որ ներկայացրել է պատասխան 6 կետերը, իսկ երեկ Մարուքյանի միջոցով նաեւ հրապարակեց դրանց բովանդակությունը։ Եւ ի՞նչ պարզվեց։

 Պարզվեց, որ Հայաստանը որեւէ պատկերացում չունի այն մասին, թե, ի՜նչ է ցանկանում ընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ, կամ էլ թե ի՜նչն է ցանկանում փոխել Ադրբեջանի ներկայացված առաջարկների մեջ։ Հայաստանի պատասխանի մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ պայմանագրի կետերի վերաբերյալ սեփական առաջարկների կամ պատկերացումների փոխարեն Հայաստանը ներկայացրել է.

 Մեկ «մուննաթ» չնշված մի համանախագահող միջնորդի հասցեին, ում պատճառով Ադրբեջանի կողմից փետրվարի 21֊ին փոխանցված նամակը իբր Հայաստանին է հասել 20 օր ուշացմամբ՝ մարտի 11֊ին.

Պատմական մի փաստի արձանագրում, որը, հեղինակների կարծիքով, ապացուցում է, որ միանալով ԱՊՀ֊ի ստեղծման մասին հայտարարությանը, Հայաստանն արդեն 1991 թվականին էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (եւ այդպես էլ անհասկանալի է մնում, թե, արդյո՞ք, Հայաստանը պատրաստ է ընդգրկել պայմանագրի տեքստի մեջ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման կետը, թե ոչ).

Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի «սկզբունքային» լինելու մասին մի պնդում, որում որեւէ բան ասված չէ, թե ինչպիսի՜ կարգավիճակ կամ թե ապագայում այդ հարցի լուծման ինչպիսի՜ մեխանիզմ է առաջարկում Հայաստանը (այս պնդումը չի կարելի անգամ դիտարկել որպես կարգավիճակի հարցը բանակցություններում ընդգրկելու առաջարկ).

Հայկական կողմի համար Ռւսաստան֊Հայաստան֊Ադրբեջան ձեւաչափով նախորդ հայտարարություններով սահմանված պարտավորությունների կատարման «կարեւորության» մասին մի հավաստում, որն անգամ հնարավոր չէ դիտարկել որպես այդ պարտավորությունների կատարման պահանջ եւ բանակցությունների նախապայման կամ այն գոնե որպես օրակագի մեջ ընդգրկելու առաջարկ.

Բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մի հայտարարություն, որն, ըստ էության վերահաստատում է, որ Հայաստանը բանակցությունները սկսելու համար ոչ մի նախապայման չի դնում.

Մի տեղեկություն, այն մասին, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բանակցությունների կազմակերպման առաջարկով (բավականին մարազմատիկ պահվածք, հաշվի առնելով Ռուսաստան֊Արեւմուտք հարաբերությունների ներկա վիճակում համանախագահության կողմից միասնական գործողություններով հանդես գալու անկարողությունը)։

 Ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները պատասխան նամակում ինչ ասես որ չեն արել. իրենց զգացմունքներն են հայտնել ընթացող բանակցությունների մասին, պատմական կասկածելի էքսկուրսներ են կատարել, բանակցող այլ կողմերի չկատարված պարտավորությունների մասին մեղմ ակնարկներ են արել, բանակցային գործընթացի կազմակերպման վերաբերյալ արել ռոմանտիկ առաջարկներ։ Մի խոսքով, արել են ամեն ինչ, բացի այն բանից, ինչ որ նրանցից պահանջվում էր այս լրջագույն՝ Հայաստանի եւ Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող գործընթացում։ Նրանք այդպես էլ չեն ներկայացրել ոչ Ադրբեջանին, եւ ոչ էլ միջազգային հանրությանը, թե ի՜նչ լուծումներ է առաջարկում Հայաստանը։

 Այս թշվառամիտ պատասխանը արժանացել է անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի ծաղրին, որը, օրինակ վերցնելով առաջին ներկայացված կետը, հարցրել է, թե ո՞ւ ր է այստեղ Հայաստանի առաջարկը։

 Կասկած չունենաք. այս մարդիկ խայտառակում են մեզ ամենուրեք եւ տապալում են ցանկացած գործ։ Նրանք տարրական պատկերացումներ չունեն միջազգային քաղաքականության եւ բանակցային դիվանագիտության մասին, լինի դա Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը, թե Վահագն Խաչատրյանն ու Էդմոն Մարուքյանը։ Այս վիճակում, քանի դեռ Հայաստանում չկա գրագետ, պատասխանատու, տարրական դիվանագիտությանը տիրապետող իշխանություն, դիվանագիտական գործընթացներում միակ հեղհեղուկ հույսը առայժմ կապված է այն բանի հետ, որ գերտերությունների շահերը եւ պլանները պատահաբար կհամընկնեն Հայաստանի ազգային շահերի հետ։ Բայց, իհարկե, դա շատ հեղհեղուկ եւ շատ տեսական շանս է»։