Իրանում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են
Իրանում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը, որոնք պայմանավորված են ալյուրի արտադրանքի 300 տոկոս թանկացմամբ։ REN TV-ի փոխանցմամբ՝ հուսահատ քաղաքացիները սկսել են թալանել մթերային խանութներն ու պահեստները։
Ըստ Reuters-ի՝ սննդամթերքի պետական սուբսիդիաների կրճատման և գների կտրուկ աճի դեմ բողոքի ցույցերը ստիպեցին մարդկանց դուրս գալ փողոցներ քաղաքական կարգախոսներով. իրանցիները այրում են բարձրագույն ղեկավարների դիմանկարները՝ կոչ անելով նրանց հրաժարական տալ:
Ավելին, չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հանրահավաքների ժամանակ չորս մարդ է զոհվել (նախորդ օրը գրանցվել էր մեկ մահվան դեպք)։