Էստոնիայում կսկսվեն լայնածավալ զորավարժություններ ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների մասնակցությամբ
Էստոնիայում երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին, կսկսվեն լայնածավալ զորավարժություններ ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի կայքը։
Շտաբում հայտնել են, որ զորավարժությունները կոչվում են Siil 2022։ Դրանց կմասնակցեն 15000 էստոնացի զինվորականներ, ինչպես նաև դաշնակիցներ Հյուսիսատլանտյան դաշինքի տասը երկրներից։
Զորավարժությունները կավարտվեն հունիսի 3-ին։ Դրանք կանցկացվեն երկրի հարավ-արևելքում և բանակի կենտրոնական զորավարժարանում։ Զորավարժություններին կմասնակցեն 1-ին և 2-րդ հետևակային բրիգադները, կիբերհրամանատարական ստորաբաժանումները, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ծառայությունները և Պաշտպանության միության ռազմականացված ջոկատի անդամները։
Siil Defense Force զորավարժությունները ամենամեծն են Էստոնիայում: