Շվեդիան պաշտոնապես որոշել է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
Շվեդիան պաշտոնապես որոշել է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին հայտարարել են երկրի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում։
Ֆինլանդիան նույնն արեց ավելի վաղ:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն նախօրեին Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ համարեց ռազմավարական փոփոխություն, որը Ռուսաստանը չի թողնի առանց քաղաքական արձագանքի։ ՆԱՏՕ-ի ընդլայնման պատասխանը, նրա խոսքով, կախված կլինի նրանից, թե դաշինքի ինչպիսի ենթակառուցվածք կտեղադրվի Շվեդիայում և Ֆինլանդիայում:
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ այդ երկրների նկատմամբ թշնամական մտադրություններ չունի։ Սակայն, ըստ Գրուշկոյի, ՆԱՏՕ-ն կարող է հայտարարել իր հյուսիսային թևի խոցելիության և այնտեղ լրացուցիչ կոնտինգենտներ տեղակայելու անհրաժեշտության մասին։