Երևանի տարբեր հատվածներից այս պահի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 21 քաղաքացի
Այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրություն» շարժման կազմակերպած ավտոերթի ժամանակ Երևանի տարբեր հատվածներից այս պահի դրությամբ Ոստիկանություն բերման է ենթարկվել 21 քաղաքացի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։