Բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը
Այսօրվա ավտոերթի ժամանակ բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը՝ Արթուր Ասոյանը:
Հիշեցենք, որ Ազատ Ասոյանը (1994 թ. – 2014 թ.) - ՀՀ զինված ուժերի շարքային, ջոկի հրամանատար էր, զոհվել է Արցախի Հանրապետության առաջնագծում՝ ադրբեջանական կողմի դիվերսիոն խումբը հետ մղելիս. հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով: