Բռնության են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները. Երևանի քաղաքապետի տեղակալ
Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
«Այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները (նախնական տեղեկություններով՝ բժիշկը և վարորդը):
Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- գրել է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: