Ստամբուլում բռնել են Վան Դեյքի կտավի մաքսանենգներին
Ստամբուլում հայտնաբերվել է ֆլամանդացի հանրահայտ գեղանկարիչ Անտոնիս Վան Դեյքի կտավը, որը, ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները` հղում անելով թուրքական աղբյուրներին, մաքսանենգ ճանապարհով Վրաստանից տարվել է Թուրքիա: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
14 մլն դոլար գնահատվող կտավը, ինչպես ենթադրում են թուրքական իրավապահները, մինչ այդ Վրաստան էր ընկել Ռուսաստանից, իսկ Ռուսաստան` Եվրոպայից: Նշվում է նաև, որ կտավը գաղտնի փորձել են վաճառել երկու գործարարներ, ովքեր, ոչ պաշտոնական տեղեկություների համաձայն, հանդիսանում են Վրաստանի քաղաքացիներ: Նրանց ձերբակալել են