Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

«Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու Ավագանու նիստերին մինչև չվերականգվի օրինականությունը

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ․

Օրվա իշխանությունը շարունակելով իրավական բանդիտիզմը հակասահմանադրական և հակաբարոյական ճանապարհով ընդունեց այնպիսի մի օրենք, որը նրանց «իրավունք» վերապահեց անարգել մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի ազատ ընտրելու իրավունքը։ Մասնավորապես, քաղաքացու քվեով ձևավորված համայնքային իշխանությունը քաղաքացուց խլվեց և հարմարեցվեց իշխող ռեժիմի քմահաճույքին։ Իշխող քաղաքական խումբն ուներ միայն մեկ նպատակ, այն է՝ միանձնյա, բոլորիս փոխարեն որոշել, թե ով կամ ովքեր պետք է կառավարեն համայնքը։ Այդ հանցավոր գործունեության շրջանակներում օրեր առաջ այս իշխանությունը Վանաձոր խոշորացված համայնքում նշանակել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Սա այն դեպքում, երբ Ավագանու գործունեությունն ապօրինի պարալիզացման է ենթարկել հենց ինքը, նույն իշխանությունը։ Մասնավորապես, իր հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի ղեկավարած խմբակի միջոցով, չարաշահելով դատական պաշտպանության իրավունքը, դատարանի նկատմամբ ակնհայտ ապօրինի ներգործության միջոցով հասել է նրան, որ Ավագանու կամքից անկախ և Ավագանու համար անհաղթահարելի եղանակով արգելվել է Ավագանու գլխավոր լիազորության՝ համայնքի ղեկավար ընտրելու իրացումը։ Մեզ համար այս հանցավոր գործարքի նպատակը հենց սկզբից էր պարզ, ինչի մասին ամիսներ շարունակ հանրությանն իրազեկում էինք։

Այս պայմաններում «Հայրենիք» խմբակցությունը հայտարարում է, որ

1. Չի մասնակցելու Ավագանու նիստերին մինչև չվերականգվի օրինականությունը։

2. Սկսելու է խորհրդակցություններ բնակիչների հետ մեր սիրելի համայնքում ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ:

3. Գործադրելու է ամեն ջանք Վանաձորի, Գուգարքի, Դարպասի և Շահումյանի բնակիչների կամքը իրականություն դարձնելու համար:

Սիրելի ընկերներ, Չե՛նք վհատվում:

Ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է»:

Մենք պատվախնդիր ժողովուրդ ենք: Մեր իրավունքների և մեր ազատությունների համար պայքարում լինելու է մեկ հաղթող՝ դա Վանաձոր համայնքի ամբողջ բնակչությունն է: