Մինսկի եւ Մոսկվայի՝ Միացյալ պետության շրջանակներում համագործակցությունը սթափեցնում է Արեւմուտքին. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ Մինսկի եւ Մոսկվայի՝ Միացյալ պետության շրջանակներում համագործակցությունը եւ Մինսկի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սթափեցնում է Արեւմուտքին։ Եթե դա չլիներ, ապա Բելառուսի տարածքը պատերազմի թեժ թատերաբեմի կվերածվեր։
Լուկաշենկոն ասել է նաեւ, որ Բելառուսի արեւմտյան սահմանին ավելանում է ամերիկյան ռազմական ներկայությունը, արագ տեմպերով արդիականացվում են Բելառուսին ոչ բարեկամաբար տրամադրված երկրների ռազմական ենթակառուցվածքները։