ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու գործընթացին, «Ինժեներական քաղաքի» գործունեությանը, ստարտափների զարգացմանն ուղղված ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին, տեխնոլոգիական կրթության ոլորտում համագործակցության հնարավորություններին, մի շարք այլ թեմաների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ինչպես նաև Ռոբերտ Խաչատրյանն ու Անն Լույոն անդրադարձել են հունիսին Փարիզում կայանալիք Viva-Technology-2022 և այլ միջազգային ցուցահանդեսներին նախարարության մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը զարգացնելու երկկողմ հարաբերությունները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության։