Եղիսաբեթ II-ը Ադրբեջանի նախագահից նժույգ է նվեր ստացել
Turan-ը հայտնում է՝ մայիսի 12-15-ը Մեծ Բրիտանիայում անցկացվել է ավանդական Վինձորի թագավորական ձիերի շոուն, որի շրջանակներում Վինձորյան պալատում Եղիսաբեթ II թագուհուն հանձնել են Ադրբեջանի նախագահի նվերը՝ ղարաբաղյան «Շոհրատ» («Փառք») նժույգը:
Այս միջոցառմանը մասնակցել են նաեւ Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի անդամները։
Նվերը հանձնել է ֆեդերացիայի ղեկավար Էլչին Գուլիեւը։