Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի որոշումների մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մուտք գործելուն աջակցելուց հրաժարվելու մասին Թուրքիայի հայտարարություններից հետո հայտարարել է Անկարայի մտահոգությունները հաշվի առնելու անհրաժեշտության մասին, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես բանակցություններ եմ վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մեր մտերիմ գործընկերներ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշումների շուրջ։ Թուրքիան արժեքավոր դաշնակից է, և անվտանգության հետ կապված ցանկացած մտահոգություն պետք է լուծվի: Մենք պետք է միասնական մնանք այս պատմական պահին»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։