ԵՄ-ն մտադիր է դաշինքի մեջ ընդունել Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան
ԵՄ գլխավոր դիվանագետ ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է դաշինքի մեջ ընդունել Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան։
«ԵՄ-ն պետք է որքան հնարավոր է շուտ սկսի Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության շուրջ բանակցությունները, ձգձգումը վնասում է ԵՄ-ին և ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը»,- ընդգծել է նա։
Նշենք, որ Ալբանիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ է ստացել 2014 թվականի հունիսին։ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության բանակցությունների մեկնարկին 2020 թվականի մարտի 24-ին։