Իլոն Մասկը ծրագրում է վաճառել SpaceX-ի իր որոշ բաժնետոմսեր
Իլոն Մասկը, ամենայն հավանականությամբ, ծրագրում է վաճառել SpaceX-ի իր որոշ բաժնետոմսեր, որպեսզի հնարավոր լինի ֆինանսավորել Twitter-ը գնելու գործարքը, հայտնում է New York Post-ը:
Նշվում է, որ Մասկը նախատեսում է հավաքել 44 միլիարդ դոլար՝ սոցցանցը գնելու գործարքը վճարելու համար։ Դրա հնարավոր տարբերակներից մեկը կլինի SpaceX-ի բաժնետոմսերի մի մասի վաճառքը։
Հրատարակությունն ընդգծում է, որ այն նախատեսվում է վաճառել մեկ բաժնետոմսի դիմաց 70 դոլարով։