ԱՄՆ-ն հիպերձայնային հրթիռ է փորձարկել
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են հիպերձայնային զենքի նախատիպի հաջող փորձարկման մասին՝ ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի գրավոր հայտարարությանը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը մայիսի 14-ին «հաջողությամբ արձակել» է AGM-183A հիպերձայնային հրթիռը, որը մշակվել է ARRW ծրագրի շրջանակներում, հարավային Կալիֆորնիայի ափերի մոտ, ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ «փորձարկումն անցկացվել է անթերի», և ԱՄՆ-ն «ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս արագ տրամադրվի այս եզակի զենքը ամերիկացի զինվորականներին»։