«Մեր տղաներից մի քանիսին ոստիկանները վնասվածք են հասցրել, հիվանդանոցում են». Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց:
Նա ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց, որ իրենք արդեն դուրս են եկել ոստիկանությունից.
«3 ժամը լրացավ, ազատ արձակեցին: Իմ իմանալով, մեր տղաներից մի քանիսին ոստիկանները վնասվածք են հասցրել, հիվանդանոցում են: Հիմա պետք է փորձենք ճշտել: Բայց էս ա պայքարը, բոլորս էլ պիտի պատրաստ լինենք: Էսպես էլ պետք է լինի: Ոստիկաններն էլ են հոգնել այս ամեն ինչից: Ուղղակի պիտի չհոգնենք, չընկճվենք ու շարունակենք պայքարը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում