Ոստիկանության գործողությունների արդյունքում փողոցները 5-7 րոպեում բացվել են. ոստիկանություն
Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»,-ասված է հայտարարությունում: