Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ. Արթուր Վանեցյանն ակցիաներն ամփոփող հոլովակ է հրապարակել (տեսանյութ)
Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակներում փակվել են ավելի քան 50 փողոցներ: Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 300 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ:
Այսօր, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»: