Վստահ եմ՝ բիրտ ուժ կիրառող ոստիկանները քրեական պատասխանատվության ենթարկվելու շատ մեծ մտահոգություն ունեն․ Վարդևանյան
Պատկերն ավելի է ուրվագծվում։ Մենք բոլորի դեմքերն ու տվալները գիտենք։ Ոստիկանները ևս գիտեն, որ մենք այդ ամենը գիտենք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմանը, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այն, որ նրանք կոտրել են քաղաքացու ձեռքը, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Քաղաքացու ձեռքը վերականգնվելու է, նրա տրամադրությունն էլ, վճռականությունն էլ տեղն է։ Ոչ մի նահանջ չկա»,- նշեց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այսօր առավոտյան 08։00-ից ակցիաներ են իրականացվել և մոտ 3-4 անգամ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի անգամ չեն նահանջել։
Հարցին, թե տվյալ ոստիկանները չունե՞ն մտահոգություն՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու, Վարդևանյանը նշեց․ «Վստահ եմ՝ մտահոգություն ունեն և շատ»։