Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է իրավիճակը ռազմաճակատում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է իրավիճակը ռազմաճակատում, շարունակվող ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա, պատժամիջոցները և խաղաղության հասնելու հեռանկարները։
«Արդյունավետ բանակցություններ ենք վարել Օլաֆ Շոլցի հետ: Մենք քննարկել ենք իրավիճակը ճակատում, շարունակական ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա, ավելի կոշտ պատժամիջոցները, խաղաղության հասնելու հեռանկարները: Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը, ներառյալ պաշտպանական աջակցությունը: Մենք անհամբեր սպասում ենք Գերմանիայի հետագա օգնությանը Ուկրաինային»,- գրել է Զելենսկին Twitter-ում։