Թուրքիային կարող են զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից. CNN
Թուրքիան կարող է կորցնել իր տեղը ՆԱՏՕ-ում՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին դաշինքի ընդլայնումը կանխելու համար, ասել է ամերիկյան CNN հեռուստաալիքի սյունակագիր Դեյվիդ Անդելմանը։
Նրա խոսքով՝ Թուրքիային ՆԱՏՕ-ին անդամակցությունից զրկելու մասին շատ մտքեր են եղել, հատկապես այն բանից հետո, երբ Անկարան Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դաշինքի կողմից նման քայլը կարող է թանկ արժենալ, քանի որ դա կհանգեցնի դիրքերի թուլացման ռազմավարական կարևոր տարածաշրջանում։ Անդելմանը կարծում է, որ քչերն են պատրաստ ռիսկի դիմել ՆԱՏՕ-ի համար ԱՄՆ-ից հետո ամենամեծ մշտական բանակը կորցնելու, հատկապես այն, որը վերահսկում է ռազմավարական Բոսֆորը և ելք ունի դեպի Սև ծով: