«Կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված»․ փաստաբան
Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա նաև հավելել է, որ որոշումը բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված:
«Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:
Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:
Բնականաբար անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:
Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- գրել է փաստաբանը։: