Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ այս պատերազմի պարտության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, իսկ ինչո՞ւ են լռում իրավապահները․ Պետրոսյան
Մայթին կանգնած, աշխատանքի գնացող մարդկանց այդ դեբիլները վարչական ձերբակալման են ենթարկում։ Մոլորակը ֆռռացրեք, ոչ մի երկրում նման բռնապետություն չկա։ Եվ դա այն դեպքում, երբ Նիկոլն ասում է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։ Այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով ոստիկանության բռնի գործողություններին։
Պետրոսյանի խոսքով՝ այսօր մարդն իր կարծիքն արտահայտելու, քննադատելու իր սահմանադրական իրավունքն իրականացնելու համար քրեական հետապնդման է ենթարկվում։
«Դու՝ որ այսօր 7000 երեխու գլուխ ես կերել, ինքդ էլ խոստովանել ես, ինքնահռչակ գերագույն հրամանատար կոչեցյալ։ Դու խոստովանել ես, որ զորքերը հետ քաշելու հրաման ես տվել։ Դու վապշե ի՞նչ գործ ունեիր էդ ամեն ինչի հետ։ Կար Գլխավոր շտաբի պետ, կար Պնախարար, դու վաբշե ի՞նչ գործ ունեիր, եթե ԱԺ-ի կամ Կառավարության որոշմամբ, կամ Սահմանադրությամբ հայտարարված չէր պատերազմ։ Դու բացարձակ, անգամ մեկ հրաման տալու իրավունք չես ունեցել։ Այնքան անգրագետ ես, որ ասում ես՝ «Ես եմ հրաման տվել զորքերին»։ Այսինքն՝ ինքն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ այս պատերազմի պարտության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, իսկ ինչո՞ւ են լռում իրավապահները»,- նշեց Պետրոսյանը։