Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների կողմից «մեծ աշխատանք է կատարվել». Ռուդենկո
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների կողմից «մեծ աշխատանք է կատարվել»։
Այս մասին տեղեկանում ենք Tacc-ից:
«Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումն իրականացվում է մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի կողմից Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Մենք գնում ենք դեպի կոնկրետ որոշման շուտափույթ ընդունում, որը թույլ կտա սկսել տարածաշրջանում կոնկրետ նախագծեր իրականացնել»,- ասել է Ռուդենկոն: