Գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
N զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է հարձակողական մարտի իրականացմամբ գումարտակի մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ըստ զորավարժության սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական գործսղություններ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը, բարելավել դիրքերը։
Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում կատարելագործվել է ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, ստուգվել են հրամանատարների՝ մարտի նախապատրաստման և վարման, կրակի կառավարման հմտությունները։