Էդ «քաղաքակրթի» մուշտակից դուրս եկեք, գործել է պետք, այլ ոչ թե դրանց խոստումներին հավատալ. Աննա Աբրահամյան
Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրեխեք, դատախազը սկզբում կռուտիտ ա արել, իսկ անմիջապես հետո՝ մուտիտ (ոնց էս բոլոր 4 տարիները)։ Թարգեք էս Դիսնեյլենդ վիճակը։
Մինչև դրա ձեռքը չբռնենք ա լա առաջին դասարանցի, նա միջնորդություն գրող չի, որ գրի էլ՝ քննիչը տեղից շարժվող չի, որ շարժվի էլ՝ ոչ մի դատախազ դրան ձերբակալող չի։ Էդ «քաղաքակրթի» մուշտակից դուրս եկեք, նոյեմբերի 9-ն արդեն ամառ է դարձել, գործել է պետք, այլ ոչ թե դրանց խոստումներին հավատալ»,- գրել է նա՝ օգտագործելով Իսահակյանի «Աբու Լալա Մահարիից» տողեր՝ ենթարկված փոփոխությունների՝ «խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա հողատուի դատախազի երդումին»: