Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանության դիմաց պահանջների տպավորիչ ցուցակ է ներկայացրել
Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանության դիմաց պահանջների տպավորիչ ցուցակ է ներկայացրել։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Ըստ հրապարակման՝ Թուրքիան ՆԱՏՕ-ին ներկայացրել է հետևյալ պահանջները.
– Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն հռչակելը.
– Թուրքիային զենք մատակարարելու էմբարգոյի վերացում.
- Անկարայի վերաընդգրկումը F-35 կործանիչների ծրագրում (արգելքը մտցվել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո),
– F-16 կործանիչների գնումների նոր փաթեթի հաստատում.
– S-400-ի գնման պատժամիջոցների վերացում.
Գործակալությունը նշում է, որ այս մասին երեք թուրք պաշտոնյաներ անանունության պայմանով խոսել են։