Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ է գնել. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է.
«Ապշում եմ, թե մեր երկրում սրանցից ինչքան շատ կա: Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետա գնել: Ընդ որում, անգրագիտությունը և անկազմակերպվածությունը այն աստիճան բարձր է, որ իրենք իրենց էլ են բերման ենթարկում: Օրինակ, այսօր փորձում էին բերման ենթարկել ոստիկանության 7-ի և այլ ստորաբաժանումների օպերատիվ աշխատակիցների:
Սրանք էն աստիճան վարկաբեկված են, որ անգամ բաժիններում սպայակազմն է հայհոյում սրանց: Սրանք որևէ չափանիշ չունեն անխտիր ջարդել-փշրելով բերման են ենթարկում երեխաներին, կանանց, ծերերին:
Ի դեպ, 7-ի մասով ամբողջ անձնակազմը այս օրերին հավաքի մեջ է, բոլորը «ծակվել» են և ես չգիտեմ՝ ոնց են հավաքներից հետո իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները»: