Արծվիկ Մինասյանի նկատմամբ ամենաստոր, ամոթալի, կեղտոտ միջոցներն են գործադրում. Տիգրան Աբրահամյանը տեսանյութ է հրապարակել
Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ամենաստոր, ամոթալի, կեղտոտ միջոցներն են գործադրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հրապարակելով կադրեր, թե ինչպես են բերետավորներն ուժի գործադրմամբ անձեռնմխելիություն ունեցող պատգամավոր Արծվիկ Մինասյանին նախ նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետև նույն ձև հանում նրան մեքենայից:
«Հետագայում նույն կերպ ոստիկաններն իրենց ղեկավարներին են աթոռից պոկելու և համապատասխան վայր տանելու»։