Ծանոթացեք Մխիթար Գալեյանի հորը ձերբակալելու որոշում կայացրած քննիչ Տիգրան Միրզոյանն է, գրեք նրա արարքի վերաբերյալ ձեր դիրքորոշումը. Նարեկ Սամսոնյան
Ծանոթացե՛ք նկարում՝ ձախից Մխիթար Գալեյանի հորը ձերբակալելու որոշում կայացրած քննիչ Տիգրան Միրզոյանն է: Սույն կապիտանին դեմքով պետք է ճանաչեն ՀՀ բոլոր հայ քաղաքացիները, նա պետք է մոտակա ժամերի ընթացքում դառնա Հայաստանի ամենահայտնի դեմքերից մեկը: Կիսվեք Տիգրան Միրզոյանի նկարով, գրեք նրա արարքի վերաբերյալ ձեր դիրքորոշումը, նա պետք է հայտնի դառնա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարին կից գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Հ.Գ. Մխիթար Գալեյանի հորը ձերբակալելը ինձ համար բարոյական հարթության հարց է, սա պղծություն է, որի համար պատասխանատվության ամենակարևոր ձևերից մեկը հանրային պարսավանքն է»: