Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս. Էլինար Վարդանյան
Մի խումբ բերման ենթարկվածներին բաց թողնելուց հետո կարծում էինք Էրեբունու բաժնից արդեն կարող ենք գնալ, երբ մոտեցավ նոր մեքենա «Արցախ, Արցախ» վանկարկումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Դիմավորում ենք հերթական խմբին: Բաժնում արդեն «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներն են: Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս»,- գրել է պատգամավորը: