Ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է. խոսնակ
Ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները բաց են և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,-գրել է նա:
Ավելի վաղ Տաթեւ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. «Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով»,- գրել էր նա: