Եկել եմ հասկանամ, թե ինչ հիմքով է ձերբակալվել հերոսի հայրը․ Վանեցյան
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին ինքը եկել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որպեսզի հասկանա, թե ինչ հիմքով է ձերբակալվել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։