Մի տեղեկատվություն կա, որը հստակ չէ, բայց քաղաքացիներից մեկի աչքը ոստիկանները հանել են․ Արթուր Վանեցյան
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսեց նաև ոստիկանության կողմից բռնությունների մասին։
«Շատ անհասկանալի իրավիճակ է։ Այսօր արդեն 300-ից ավել բերման ենթարկվածներ կան, ունենք նաև մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Անկեղծ ասած, մի տեղեկատվություն կա, որը հստակ չէ, բայց քաղաքացիներից մեկի աչքն են ոստիկանները հանել։ Քաղաքացուն տարել են Մալայան հիվանդանոց»,- նշեց Արթուր Վանեցյանը։