Թալիբները տաջիկական ուղղաթիռ են խոցել
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, հայտնի է դարձել Տաջիկստանի զինված ուժերի խոցված ուղղաթիռի մասին։ Ուղղաթիռը հատել է Աֆղանստանի սահմանը և գնդակոծվել։ Տաջիկստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի հաստատել տեղեկությունը։ Անհասկանալի է նաև՝ ուղղաթիռը պատահաբար է հայտնվել այլ պետության տարածքում, թե դիտավորյալ, գրում է Orda-ն։
Դրանից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Տաջիկստանի իշխանությունները «հակաահաբեկչական գործողություն» են սկսել երկրի հարավային շրջանում։ Գորնո-Բադախշանի ինքնավար մարզից վերջին մի քանի օրվա ընթացքում ահազանգեր են ստացվել զանգվածային բողոքի ցույցերի մասին:
Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դրանցում ներգրավված են «որոշ օտարերկրյա ուժեր, որոնք ապստամբներին զենք և զինամթերք են մատակարարում»։