Կադիրովը Շոլցին «շիզոֆրենիկ» է անվանել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իրեն «շիզոֆրենիկի» նման է պահում, այլ ոչ թե պետության ղեկավարի, ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Գերմանիայի առաջնորդն իրեն շիզոֆրենիկի նման է պահում. Նա իրեն պահում է ոչ թե պետության ղեկավարի պես։ Նրան չեն հետաքրքրում համաշխարհային կանոնները»,- ասել է Կադիրովը՝ ելույթ ունենալով Գիտելիքի հասարակության «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում, գրում է ՌԻԱ Նովոստին։