Թուրքիան երաշխավորում է «Ազովի» մարտիկների անվտանգությունը
Ազովստալից տարհանումը շարունակվում է: Այս մասին հայտնում են ուկրաինական տելեգրամյան ալիքները։
Ըստ տեղեկությունների՝ ուկրաինացի զինծառայողներն այժմ գտնվում են Ելենովկայում (քաղաքային տիպի բնակավայր Դոնեցկի մարզի Վոլնովախա շրջանում)։ Նրանց անվտանգությունը երաշխավորված է Թուրքիայի, ինչպես նաև արևմտյան երկրների ղեկավարների կողմից։
Սպասվում է «Ազովստալի» պաշտպանների փոխանակում ռուս զինծառայողների հետ։