ՆԱՏՕ-ին միանալու գինը. Ֆինլանդիան և Շվեդիան շտապում են իսրայելական զենք ունենալ
Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մտադրությունը հանգեցրեց Իսրայելում այդ երկրների կողմից առաջադեմ սպառազինությունների համակարգերի գնման շուրջ բանակցությունների կտրուկ ակտիվացմանը, հայտնում է «Details»՝ հղում անելով Breaking Defense-ին։
Նախկին չեզոք երկու երկրները հենց նոր հայտարարեցին միանալու իրենց մտադրության մասին։ ՆԱՏՕ-ն և իսրայելական զենք արտադրողներն արդեն պատրաստվում են նոր պատվերների։ Որովհետև և՛ Ֆինլանդիան, և՛ Շվեդիան հասկանում են, որ ամեն ինչ իր գինն ունի, և Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը չի ընդունի ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց որոշումը, գրում է թերթը։
Նշվում է, որ երկու երկրներն էլ նախկինում եղել են իսրայելական պաշտպանական կոնցեռնների գնորդներ, սակայն վերջին իրադարձությունները կտրուկ մեծացրել են իրենց պաշտպանական կառույցների հետաքրքրությունը Իսրայելի առաջարկածի նկատմամբ։