Հայաստանի և Եգիպտոսի գլխավոր դատախազները համագործակցության հուշագիր են ստորագրել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնական այցով Կահիրեում է։ Այցի շրջանակում Գլխավոր դատախազը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ, տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։
Գլխավոր դատախազները ստորագրել են ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր: