Մինչեւ մայիսի 25-ը Ռուսաստանի տասնմեկ օդանավակայաններ փակ կլինեն
Ռոսավիացիան» հայտարարել է, որ մինչեւ մայիսի 25-ը փակ կլինեն Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական հատվածների թվով տասնմեկ օդանավակայաններ։
Հիշեցնենք, որ սահմանափակումները վերաբերում են դեպի Անապա, Կրասնոդար, Բելգորոդ, Կուրսկ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Սիմֆերոպոլ, Լիպեցկ, Դոնի Ռոստով եւ Էլիստա թռիչքներին։ Սահմանափակումը սահմանվել էր այս տարվա փետրվարի 24-ից։