Իսրայելի շրջաններից մեկում օդային տագնապի ազդանշան է հնչել
Հինգշաբթի օրը Իսրայելի հյուսիսում՝ Վերին Գալիլեայի շրջանում, հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ՝ զգուշացնելով բնակիչներին հնարավոր հրթիռային հարձակումների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։
«Վերին Գալիլեայի շրջանում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։