Օդեսայի և այլ քաղաքների պահեստներում հարյուր հազարավոր տոննա հացահատիկ է սպասում Արևմուտք արտահանմանը
ՄԱԿ-ի ներկայացուցիչները ևս մեկ անգամ հայտարարեցին ուկրաինական հացահատիկի արտահանման շրջափակման պատճառով ողջ աշխարհում սպառնացող պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։
Ուկրաինային բաժին է ընկնում համաշխարհային ցորենի մատակարարման մոտ 10%-ը, սակայն պատերազմի բռնկումից ի վեր Ռուսաստանն արգելափակել է ուկրաինական առանցքային նավահանգիստները Սև ծովում, որոնցով իրականացվում է փոխադրումներ։
Օդեսայի և այլ քաղաքների պահեստներում հարյուր հազարավոր տոննա հացահատիկ է սպասում Արևմուտք արտահանմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։