Նիկոլը գնալու է․ ուշացնում է, բայց դա ի վնաս իրեն է լինելու․ Շահե Աճեմյան
Երեկ տեղի ունեցածը շատ վատ երևույթ է, շատ եմ ցավում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ակցիայի ժամանակ ասաց արքեպիսկոպոս, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Շահե Աճեմյանը՝ անդրադառնալով ոստիկանության բիրտ գործողություններին։
Աճեմյանի խոսքով՝ նման ոստիկանները պետք է խստագույնս պատժվեն, նման ոստիկաններ մեզ պետք չեն, ոստիկաններ, ովքեր չեն հարգում ազգի հերոսներին, ազատամարտիկներին, զոհվածների ծնողներին։
«Այս շարժումը չի մարելու, հաղթելու ենք և վերականգնելու ենք մեր հայրենիքը՝ ազատ, ուժեղ, վերացնելու ենք սև ու սպիտակը, լինելու է միասնություն։ Նիկոլը գնալու է։ Նիկոլն ուշացնում է իր գնալը, բայց դա ի վնաս իրեն է լինելու»,- նշեց Աճեմյանը։